Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Մայրապետյանից տուժած «Սասնա ծռերի» անդամի բնակարանն օտարել չեն կարողանում

Հունվար 30,2018 13:24

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գևորգ Իրիցյանի, Թորոս Թորոսյանի գործով դատական նիստում այսօր դատարանին գրություն էր ուղարկվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ ներկայացուցիչ-փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի կողմից, որով նա դատարանին հետեւյալ խնդիրն է ներկայացրել: Ըստ գրության, կառավարության 2013թ. որոշմամբ՝ Տերյան 23 հասցեի շենքի բնակարանները ճանաչվել են գերակա շահ եւ ենթակա են օտարման:

Շենքի բնակիչների թվում է ամբաստանյալներից Վարդան Գերավետյանը, որի բնակարանը 41 միլիոն դրամով օտարելու Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումն ուժի մեջ է մտել 2016թ. օգոստոսից, սակայն դատական ակտի հարկադիր կատարման ժամանակ պարզվել է, որ Գերավետյանի բնակարանի վրա արգելանք է դրել «ծռերի գործով» նախաքննական մարմինը: Խնդրի առնչությամբ Վարդան Գերավետյանը հայտարարեց՝ նշյալ շենքի եւ հարակից երկու շենքերի բնակիչները միավորվել էին ու բողոքել, որ իրենց բնակարանները գնահատվել են շուկայականից անհամեմատ ցածր գնով եւ խախտումներով, քրեական գործ է հարուցված:

«Պատասխան են տալու իրենց արածների համար: Սամվել Մայրապետյանը գցել է մարդկանց, ուղղակի հիմա ուզում են իմ վիճակից օգտվել»,-նշեց Վարդան Գերավետյանը:

Քանի որ նշյալ գրության հեղինակն այս դատավարության կողմ չի հանդիսանում, դատարանն այն քննելու հարցը կորոշի օտարման առնչությամբ փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությունից հետո:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    իրենց տեւաբար կոչում էք «Սասնա Ծուռ»

    այդ հերոսական, դիւցազներգական, փառապանծ տիտղոսը անոնց շնորհել են միայն… իրենք, եւ իրենց երկրպագուները

    մարդասպանութեան, եղբայրասպանութեան կրող, բիրտ ու արիւնալի արարքի մը հեղինակներուն դուք ալ կանոնաւորապէս տալով այդ անունը, ջուր էք բերում անոնց արիւնոտ ջաղացքին

    լրագրողական տրամաբանութիւն չկայ այս կեցուածքին մէջ, այլ – թէկուզ ոչ դիտումնաւոր – մեղսակցութեան վտանգ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031