Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո հաջողվեց դուրս գալ հարկերի թերակատարման թմբիրից. «Հայոց Աշխարհ»

Հունվար 30,2018 12:47
meshok

Կառավարությանն ի վերջ հաջողվեց հաղթահարել պետական բյուջեի հարկային եկամուտների հավաքման հետ կապված նախորդ մի քանի տարիներին ձեւավորված բացասական դրսեւորումները. երեք տարի անընդմեջ թերակատարումից հետո 2017թ. հարկային մուտքերն ամբողջովին կատարվել են։
Ավելին՝ դրանք գերազանցել են նույնիսկ պետական բյուջեով նախատեսված ցուցանիշները։ Տարբերությունը հասնում է 21 մլրդ դրամի։
Չնայած դրան, հարկերի կատարողականը տարվա ընթացքում ամենեւին հարթ չանցավ։ Մուտքերի աճը բարձր էր հատկապես տարեսկզբի մի քանի ամիսներին. այն հասնում էր 10¬11 տոկոսի։

Այնուհանդերձ տարվա միջնամասում մուտքերը դանդաղեցին, չնայած տնտեսական ցուցանիշները հիմնականում պահպանում էին աճի նույն միտումները։ Առանձին ամիսներին հաջողվեց ավել հավաքել ընդամենը 1¬2 մլրդ դրամ։
Ակտիվությունը վերստին վերականգնվեց տարեվերջին։ Չորրորդ եռամսյակում հարկային եկամուտների միջին ամսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմեց ավելի քան 9 մլրդ դրամ։

Միայն դեկտեմբերին պետեկամուտների կոմիտեին հաջողվեց շուրջ 13 միլիարդով ավել մուտքեր ապահովել նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։
Հարկերի եւ տուրքերի տեսքով ընդհանուր առմամբ հավաքվել է 1 տրիլիոն 156 մլրդ դրամ՝ նախատեսված 1 տրիլիոն 135 միլիարդի դիմաց։ Այստեղ ներառված չեն վերադարձված ավելացված արժեքի հարկի գումարները, որոնք նույնպես ավելացել են։ Ներառելու դեպքում կատարողականը կկազմի ավելի քան 1 տրիլիոն 201,6 մլրդ դրամ։ Այն գրեթե համարժեք է ճշգրտված ծրագրով ակնկալվող մուտքերի գումարին։

Հիշեցնենք, որ մի շարք գործոններով պայմանավորված՝ կառավարությունն անցած տարի ճշգրտումներ իրականացրեց բյուջեի եկամտային մասում։ Ըստ այդմ, բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի ցուցանիշը ի սկզբանե հաստատված 1 տրիլիոն 135 մլրդ դրամից հասցվեց 1 տրիլիոն 202 միլիարդի։ Այլ կերպ ասած, ավելացվեց 67 միլիարդով։
Բացի շահութահարկից, որի մուտքերը 13,5 տոկոսով նվազել են, մյուս բոլոր դեպքերում աճ է գրանցվել։ Առանձին հարկատեսակներից եկամուտները 45¬55 տոկոսով ավելացել են։
Բյուջեի ֆինանսական ապահովվածությունն անշուշտ խիստ կարեւոր է պետության ստանձնած պարտավորությունները ժամանակին եւ ամբողջությամբ կատարելու համար։ Հակառակ դեպքում դրանք պետք է թերակատարվեին կամ իրականացվեին այլ աղբյուրներից ներգրավվող միջոցների հաշվին։

Ս. Բեգլարյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031