Երեկ՝ հունվարի 29-ին, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանել է «Հայկական ժամանակ»-ի հարցերին, թե՝ ինչո՞ւ զենքի կանոնների խախտման հետեւանքով ՀՀ բանակում շարունակում են զինվորներ զոհվել, նման դեպքերը ո՞ր օղակի անգործության պատճառով են տեղի ունենում:
«Ցավոք սրտի, նման դեպքեր բանակում եւ բանակից դուրս, նաեւ բոլոր բանակներում լինում են: Այստեղ խնդիրն այն է, թե բանակը եւ հետագայում քննչական մարմինները կարողանու՞մ են բացահայտել իրական պատճառները: Այս դեպքը, ինչպես մյուս դեպքերը մանրամասն հետաքննվելու են, բոլոր մեղավորները պատժվելու են: Մենք այս պահին մեր ցավակցություններն ենք հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին: Եւս մեկ անգամ մեր զինվորներին, հրամանատարներին կոչով դիմում եմ՝ միմյանց հանդեպ ուշադիր լինեն, զենքի հետ վարվելու կանոնները խստիվ պահպանեն, եւ վստահ եմ, որ արդյունքները տեսանելի կլինեն»,- «ՀԺ»-ին փոխանցեց Պնախարար Վիգեն Սարգսյանը:
Երեկ Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հովսեփ Կարենի Գրիգորյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում