Լրահոս
Օրվա լրահոսը

Հեգնում էին Արթուր Ջավադյանի խոսքերը, երբ այդ մասին արդեն մի քանի ամիս գրում են համաշխարհային բոլոր ԶԼՄ-ները. «168 ժամ»

Հունվար 30,2018 12:34

Անցյալ տարի ԱՄՆ-ում հրապարակվեցին կարագի սպառման և սրտանոթային հիվանդությունների միջև կապը հերքող գիտական հետազոտության արդյունքները։ Մինչ այդ մասնագետները բարձրաձայնում էին ուղիղ հակառակը՝ պնդելով, որ կարագը բարձրացնում է խոլեսթերինը, և պետք է հեռու մնալ այն օգտագործելուց։ Իհարկե, գիտական այս աշխատանքը մեծ արձագանք չէր ստանա, եթե հանրահայտ «Թայմ» ամսագիրը դրա արդյունքը չդարձներ շապիկի լուր՝ հայտարարելով՝ «կարագ կերեք» (Eat Butter)։

Կարագի սպառումը սկսեց կտրուկ աճել աշխարհի շատ երկրներում, արտադրողները չհասցրեցին բավարարել աննախադեպ արագ ավելացող պահանջարկը, և գները սկսեցին թռիչքաձև աճել։ Բնականաբար, դա իր ազդեցությունը թողեց նաև հայաստանյան գների վրա։ Իհարկե, որոշ ժամանակային տարբերությամբ և ոչ նույն չափով (հաշվի առնելով որոշ տնտեսվարողների գերշահույթ ստանալու ձգտումը), սակայն հիմնական պատճառը դա էր։

Սակայն, երբ հունվարի 23-ին ԱԺ-ում կազմակերպված գնաճային լսումների ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խոսեց այս մասին՝ դահլիճում ներկաներից շատերը ծիծաղում էին։ Հետո այդ արտահայտությունը դարձավ մատի փաթաթան, և մամուլն ու սոցիալական ցանցերը սկսեցին հեգնել Արթուր Ջավադյանի խոսքերը։ Այն դեպքում, երբ այդ մասին արդեն մի քանի ամիս գրում են համաշխարհային բոլոր ԶԼՄ-ները։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031