ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսում ներկայացրել է այսպես կոչված «Կրեմլյան զեկույցը», որում թվարկված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած մարդկանց անունները: Ընդհանուր առմամբ ցուցակում տեղ է գտել 210 անուն՝ 114 պաշտոնյա և 96 գործարար:
Ցուցակում նշվում են այնպիսի անուններ, ինչպիսիք են «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը, Պուտինի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն և նրա տեղակալներ Սերգեյ Կիրիենկոն ու Ալեքսեյ Գրոմովը, Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, նախագահի օգնական Վլադիմիր Սուրկովը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և նրա կառավարության 22 նախարար, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը, «Սբերբանկի» ղեկավար Գերման Գրեֆը և այլք:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության՝ պատժամիջոցային քաղաքականության հարցերով նախկին գլխավոր համակարգող Դենիել Ֆրիդը «Կոմերսանտին» ասել էր, որ ցուցակում անձի անունը ներառելը նշանակում է՝ նրա դեմ ավտոմատ կերպով կիրառվում են պատժամիջոցներ:
Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ, եթե ցուցակում ներառված անձանց դեմ պատժամիջոցներ կիրառվեն, կսահմանափակվի նրանց աշխատանքը եվրոպական և ամերիկյան բանկերի հետ:
«Կրեմլյան զեկույցը» կազմվել է համապատասխան «ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների օգնությամբ հակադարձելու մասին օրենքի», որն ընդունվել է 2017թ. ամռանը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
BREAKING: Treasury list of Russian Oligarchs released. “Those individuals who, according to reliable public sources, have an estimated net worth of $1 billion or more.”
— Christina Wilkie (@christinawilkie) January 30, 2018
Here’s the list. pic.twitter.com/x7crtZNU5f