Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյան. երթևեկությունը կառավարող սարքավորումները ոչ մի օգուտ չեն տալիս. «Փաստ»

Հունվար 30,2018 11:44

«Վարորդի ընկեր» ԻՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը «Փաստ»-ի հետ զրույցում նշեց, որ երթևեկությունը կառավարող սարքավորումները ոչ մի օգուտ չեն տալիս. «Վարորդները գալիս են, արագաչափի մոտ դանդաղեցնում արագությունը, իսկ հետո «ոտքը դնում գազին» ու շարունակում ճանապարհը։ Իսկ տեսախցիկների առումով տուգանվող մեքենաների միջև անհավասարություն կա։ Օտարերկրյա համարներով մեքենաները նոր են սկսել տուգանվել, իսկ մինչ այդ ինչպես ուզում՝ այնպես էլ քշում էին։ Բացի այդ՝ բազմաթիվ պետական համարներով մեքենաներ չեն տուգանվում։ Այսինքն՝ անվտանգության հարցը չի կարգավորվում։ ՃՈ-ն պետք է իր մարդկային ռեսուրսների հաշվին շտկի իրավիճակը, բայց նրանց կողմից դա բարեխղճորեն չի կատարվում։ Բացի այդ՝ վերջին 2 տարիների ընթացքում մեքենաների թիվը եռակի աճել է, ինչը պատահարների թվի ավելացման հարցում չի կարող իր դերը չունենալ»։

Ինչ վերաբերում է հայտարարված բարեփոխումներին ու թերացումներին, նա նշեց, որ որոշակի բարեփոխումներ եղել են. «Օրինակ՝ որոշ փողոցներում լայնացումներ եղան։ Բայց թե՛ Երևանի, թե ՀՀ-ի փողոցները մինչև հիմա չունեն երթևեկության համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներն ու նշանները։ Գծանշումները մաշված են, ճանապարհների վիճակն էլ ահավոր է։ Իսկ ՃՈ-ն և ՀՀ տրանսպորտի նախարարությունը կոչերն ականջի կողքով է անցկացնում։ Հիմա իդեալական մի փողոց չեք գտնի։ Երբ մեր խմբում այս կամ այն փողոցի մասին ենք նշում ու բողոքարկում ենք տուգանքները, ասում, որ մարդիկ չեն կողմնորոշվում, քանի որ կողմնորոշիչ նշանները բացակայում են, ՃՈ-ն սկսում է այդ փողոցը կահավորել։ Հետիոտնային անցումի վրաերթները ևս չեն կանխվում։ Լայն փողոցներում չի կարելի հետիոտնային անցում գծել, այնտեղ պետք է վերգետնյա կամ ստորգետնյա անցում լինի։ Բայց երբ վրաերթի հետևանքով մարդ է մահանում, նշվածների փոխարեն արագաչափ են դնում, ինչը հարցի լուծում չէ»։

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031