Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Facebook-ը 2018թ. լրահոսում ավելի շատ տեղական նորություններ ցույց կտա

Հունվար 30,2018 11:38

2018թ. Facebook-ը լրահոսում ցույց կտա ավելի շատ տեղական նորություններ վստահելի աղբյուրներից: Այս մասին հայտնել է սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Facebook-ի իր էջում:

«Մենք մի շարք թարմացումներ ենք պատրաստում՝ ցույց տալու ավելի բարձր որակ և վստահված նորություններ: Անցյալ շաբաթ մենք մի թարմացում արեցինք, որով ավելի շատ նորություններ են երևում հանրության մեջ լայնորեն վստահելի աղբյուրներից: Այսօր մեր հաջորդ թարմացումը ուղղված կլինի տեղական աղբյուրներից լուրեր ցույց տալուն»,- գրել է նա:

Ցուկերբերգը նշել է, որ մարդիկ ցանկանում են Facebook-ում տեսնել ավելի շատ տեղական լուրեր, քանի որ դրանք օգնում են հասկանալ այնպիսի հարցեր, որոնք ուղղակիորեն ազդեցություն ունեն կյանքի վրա: Հետազոտությունները ցույց են տալիս, որ տեղական նորություններ կարդալն ուղղակիորեն կապվում է քաղաքացիական ներգրավվածության հետ: «Երբ մարդիկ գիտեն՝ ինչ է կատարվում իրենց շրջապատում, նրանք ավելի հակված են ներգրավվել և փոփոխություններ կատարել»,- կարծում է Ցուկերբերգը:

«Այսօրվանից սկսած՝ մենք ավելի շատ նորություններ ցույց կտանք ձեր քաղաքից կամ համայնքից: Եթե դուք հետևում եք տեղի հրատարակիչներին կամ եթե ինչ որ մեկը կիսվում է տեղական նորությամբ, դա կարող է վերև բարձրանալ ձեր լրահոսում: Մենք սա առաջինը սկսում ենք ԱՄՆ-ում, և մեր նպատակն է տարվա ընթացքում դա տարածել ավելի շատ երկրներում: Տեղական նորություններն օգնում են կառուցել հասարակությունը և՛ օնլայն, և՛ օֆլայն ռեժիմով»,- գրել է Ցուկերբերգը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031