Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին անվերահսկելի գործընթաց է դարձել». Վլադիմիր Եվսեև. «168 ժամ»

Հունվար 30,2018 11:21

«Ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին անվերահսկելի գործընթաց է դարձել»,- ասաց ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջան հասած ռուսական զինտեխնիկայի նոր խմբաքանակի վերաբերյալ մտահոգություններին։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, համաձայն ավելի վաղ կնքված ռուս-ադրբեջանական պայմանագրերի, Ադրբեջան է հասել ռուսական սպառազինության հերթական խմբաքանակը։ Ըստ ադրբեջանական և ռուսական աղբյուրների՝ զինտեխնիկայի մատակարարումն ընթանում է նախապես մշակված պլանի համաձայն։ Ավելին, ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունների, ողջ սպառազինության համակարգային ընդունումից հետո Ադրբեջանը զինտեխնիկան ուղարկելու է շփման գիծ։ Նույնատիպ սպառազինություն, նույն այդ հաղորդագրությունների համաձայն, Ադրբեջանը հաջողությամբ կիրառել է ապրիլյան պատերազմի ընթացքում։ Ժամանակակից զինտեխնիկա ասելով՝ ադրբեջանական կողմն այս անգամ նկատի ունի ԲՏՌ-82Ա զրահամեքենաները։

Նախ անդրադառնալով զրահամեքենաների նշանակությանը՝ Վլադիմիր Եվսեևն ասաց, որ պետք չէ այս սպառազինությանն առանձնակի մեծ նշանակություն տալ, քանի որ դրանք չեն անդրադառնում հակամարտող կողմերի միջև ռազմական հավասարակշռության վրա։ Ըստ նրա, դրանք թնդանոթներ և մեքենաներ են՝ միևնույն ժամանակ, որոնք Հայաստանի համար բացառիկ զինտեխնիկա չեն, քանի որ հատկապես ապրիլյան պատերազմից հետո Հայաստանին մատակարարվել է անհրաժեշտ զինտեխնիկա։ «Այս վերջին մատակարարմանը մեծ նշանակություն տալ պետք չէ, դա ադրբեջանական կողմն անում է տեղեկատվական պատերազմի շրջանակում՝ փորձելով ճնշում գործադրել հայկական կողմի նկատմամբ, սրանք սովորական զրահամեքենաներ են։ Սովորաբար նման մատակարարումները և գնումները շրջանառության մեջ չեն դրվում, դա գաղտնի տեղեկատվություն է, իսկ եթե գաղտնի չէ, այլ նպատակ ունի։ Նպատակն այս դեպքում հայկական կողմին տագնապ հաղորդելն է»,- ասաց Եվսեևը։

Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031