Հունվարի 29-ի երեկոյան Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքի Քանդիլ և Ասոս շրջաններում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» ռազմաճամբարները։
Թուրքական «Yenicaggazetesi» թերթի կայքը, հղում անելով Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբին, տեղեկացնում է, որ գործողության ժամանակ ոչնչացվել է 11 թիրախ։
Նույն աղբյուրի համաձայն՝ քուրդ զինյալները պատրաստվում էին հարձակվել թուրք-իրաքյան սահմանին գտնվող ռազմաբազայի և պարեկային կետի վրա։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, իսկ վերջինիս գլխավոր ռազմաբազան գտնվում է հենց Քանդիլում։
Աղբյուր` Ermenihaber.am