Նազար Ծատուրյանը 14 տարեկան էր, երբ Ադրբեջանի Մինգեչաուր քաղաքում ապրող իր ընտանիքը կարողացավ փրկվել ադրբեջանցիների իրականացրած ջարդից: Փոքր քույրը՝ Նարինեն, 7-րդ դասարանում էր սովորում, տան ամենակրտսերը՝ Արկադին, դեռ դպրոց չէր հաճախում: Իրենց տունն այսօրվա պես հիշում է. «Հիմա աչքերս փակ էլ իջացնեն մեր հայաթ, ուղիղ մեր տունն եմ»:
Ջարդերի մասին լուրերն արդեն տարածվել էին ադրբեջանաբնակ հայերի շրջանում: Ռայա Ծատուրյանի ընտանիքը որոշեց գալ Երևան և Մինգեչաուր քաղաքի իրենց երեքսենյականոց բնակարանը փոխանակել Երևանում ապրող ադրբեջանցիներից որևէ մեկի բնակարանի հետ, սակայն չստացվեց: Երեխաներին թողնելով Հայաստանում՝ ամուսինները ետ վերադարձան: 1988 թ. նոյեմբերի 28-ի գիշերվա ժամը 10-ն էր, երբ դուռը ծեծեցին ու պահանջեցին ազատել բնակարանը: Ձեռնունայն դուրս եկան տանից ու պատահական ավտոմեքենաներով հասան պապենական տուն՝ Շամախու շրջանի Շիրվանզադե գյուղ: Մի քանի օր այնտեղ մնալուց հետո տեղափոխվեցին Հայաստան: Տիկին Ռայան նամակ գրեց ռուս հարևանուհուն և իմացավ, որ իր ունեցվածքն այլևս չկա, ադրբեջանցիները թալանել են:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ