Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական ռազմակայանը մեծ խաղում. Հայաստանը պետք է լինի պատրաստ. «Ժամանակ»

Հունվար 30,2018 10:36

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը 2017 թվականի գործունեությունն ամփոփող մամուլի ասուլիսում լրագրողների հարցին ի պատասխան անդրադառնալով Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարմանը՝ գործնականում անարձագանք է թողել բուն խնդիրը: Նալբանդյանն ասել է, թե միշտ էլ բարձրաձայնել են՝ թե՛ ինքը, թե՛ Սերժ Սարգսյանը, և մեկ անգամ ևս ասելու անհրաժեշտություն չկա:

Նալբանդյանի արձագանքն այդ մասով չէ, որ հետաքրքիր է ու արժանի դիտարկման: Հայաստանի այդ դիրքորոշման և որոշակի անօգնականության մասով կարծես թե շատ է ասվել ու դեռևս կխոսվի: Տվյալ դեպքում, արտաքին գործերի նախարարը հարցի համատեքստում շոշափել է մեկ այլ թեմա, որը նաև ակտուալացել էր Սիրիայում ծավալվող թուրքական ռազմական գործողության ֆոնին: Այդ գործողությունը Հայաստանում առաջացրեց որոշակի հանրային քննարկումներ ռուսական ռազմակայանի, թուրքական վտանգի, այդ վտանգի դեմ ռազմակայանին այլընտրանք չունենալու մասին:

Սիրիայում թուրքական ռազմական օպերացիան՝ Աֆրինում քրդերի դեմ, Հայաստանում տվեց թուրքական հնարավոր ագրեսիայի վտանգի մասին նոր խոսակցությունների տեղիք, որի հեղինակները, իհարկե, ոչ առանց հիմքի մատնացույց էին անում թուրքական քաղաքականությունն ու նշում, որ չկա որևէ երաշխիք, որ անգամ իր ՆԱՏՕ դաշնակից ԱՄՆ-ին չենթարկված և քրդերի դեմ գործողություն իրականացնող Թուրքիան առավել ևս կարող է կանգ չառնել Հայաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրության դեպքում: Միարժեք պնդել, թե իրավիճակները նույնն են, ու հետևաբար միարժեք նույնականացնել վտանգը անկասկած կլինի որոշակի չափազանցություն, սակայն միարժեք վիճարկել այն, անկասկած անխոհեմություն է: Բայց նույնքան անհամարժեք է միարժեք պնդել, որ ռուսական ռազմակայանը անվտանգության երաշխիք է Թուրքիայի որևէ ագրեսիայի պարագայում:

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031