Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան. «Իմ վարչապետ եղած ժամանակ լրատվության նախարարությունը փակվեց»

Հունվար 29,2018 22:30

ՀՀ 4-րդ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանի եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորների, նախարարների եւ ՀՅԴ Գերագույն մարմնի եւ Բյուրոյի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողները փորձեցին որոշ հարցեր տալ պարոն Սարգսյանին:

Նա լրագրողներին հորդորեց մի փոքր սպասել, քաղհասարակության եւ քաղաքական ուժերի հետ հանդիպումներից հետո կհայտարարի իր որոշման մասին, եւ կպատասխանի լրագրողների հարցերին:

«Եկեք լրագրողական եւ քաղաքական էթիկա զարգացնենք: Հարգենք իրար: Ես, վարչապետ եղած ժամանակ, երեւի կհիշեք, մեծ հարգանքով եմ վերաբերվել մամուլին: Եվ իմ վարչապետ եղած ժամանակ, օրինակ՝ լրատվության նախարարությունը փակվեց: Ժուռնալիստական հանրությանը մեծ հարգանքով եմ վերաբերվում: Եվ, եթե որոշեմ, ընտրվեմ, շարունակելու եմ նույն ձեւով ձեզ հետ աշխատել»,-ասաց պարոն Սարգսյանը:

Այս խոսքերը Սարգսյանն ասում էր իր մեքենայում նստած՝ լրագրողների հարցերին պատասխանելով: Ապա` նա մեքենայի դուռը փակեց, մեքենան պատրաստվում էր շարժվել, երբ պարոն Սարգսյանը մեքենայի դուռը բացեց եւ դիմեց լրագրողներին՝ «Թույլ կտա՞ք, ուզում եմ իմ հյուրընկալներին ցտեսություն ասել»:

Ապա Սարգսյանը մոտեցավ ՀՅԴ ներկայացուցիչներին եւ ձեռքսեղմումով հաջողություն մաղթեց: «Չեն թողնում ցտեսություն էլ ասենք»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Avag says:

    Իսկ դուռը բացելուց հետո աջ ոտքով իջա՞վ թե ձախ ոտքով:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031