Քիչ առաջ ավարտվեց ՀՀ 4-րդ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանի եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորների, նախարարների եւ ՀՅԴ Գերագույն մարմնի եւ Բյուրոյի ներկայացուցիչների հանդիպումը:
«ԱԺ ՀՅԴ խմբակցությունը պատրաստ է պաշտպանել նրա թեկնածությունը, եթե Սարգսյանը որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում»,-լրագրողներին ասաց Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքերով՝ Արմեն Սարգսյանի հետ քննարկել են Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքական հարցերը եւ նրա՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու հարցերը։ Պարոն Ռուստամյանն ասաց, որ Արմեն Սարգսյանը ամբողջությամբ պատկերացնում է իր առջեւ դրված խնդիրները։
Նշենք, որ Արմեն Սարգսյանը հայտարարել է, թե քաղաքական ուժերի, մշակույթի ոլորտի ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության հետ հանդիպումներից հետո կհայտարարի իր որոշման մասին:
Լրագրողների հարցին՝ ի՞նչը կստիպի հրաժարվել ՀՀ նախագահի առաջարկից, Սարգսյանը պատասխանեց. «Ժամանակը ցույց կտա»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ