ՀՀ նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո լրագրողները պարոն Սարգսյանից հետաքրքրվեցին Հայաստանից նրա հեռանալու մասին:
Լրագրողների այն հարցին՝ արդյոք իր եւ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Սարգսյանի միջեւ միջադեպ տեղի ունեցե՞լ է, որի պատճառով էլ Սարգսյանը լքել է Հայաստանը, վերջինս պատասխանեց. «Սուտ է, չի եղել նման բան, եւ խնդրում եմ չշահարկել դա»:
Հիշեցնենք, որ պարոն Սարգսյանը ՀՀԿ-ի առաջարկը՝ նախագահի ՀՀԿ-ի թեկնածուն լինել-չլինելու վերջնական որոշումը կկայացնի քաղաքական ուժերի հետ հանդիպումներից հետո: Մինչ ՀՅԴ-ի հետ հանդիպումը պարոն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ