Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի՝ օրերս տված հարցազրույցին, որում նա մատնանշել է՝ Մոսկվան Երևանից Աբխազիայի և Հարավային Օսիայի առևտրային միջանցքները բացելու խնդրանք է ստացել:
«Այդ ճանապարհների բացումը ՀՀ-ի համար կարեւորագույն խնդիր է: Սա նուրբ բանակցային գործընթաց է: Եթե հայտարարելու բան լիներ, կհրապարակվեր»,-նշեց Էդվարդ Նալբանդյանը:
Նա հավելեց. «Շահագրգռված ենք, որ գործընթացը վերջնական փուլին հասնի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ