Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն անդրադարձավ տեղեկություններին, որ Ռուսաստանում արդեն 200 000 ստորագրություն է հավաքվել՝ Երեւանում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը հանելու պահանջով: Հիշեցնենք, որ հարցն օրերս բարձրացվել է ՌԴ պետդումայում՝ ֆաշիզմի հերոսացման դեմ պայքարի թեմայով քննարկման ժամանակ:
«Դրանք շահարկումներ են, որոնք միտումնավոր են արվում, պետք չէ ծուղակն ընկնել»,-վստահեցրեց Էդվարդ Նալբանդյանը, ապա հստակեցրեց,-«Մեր որոշ հակառակորդների շահարկումներն են: Կարծում եմ՝ պարզ է, թե ինչու են դրանք արվում: Դա միտումնավոր է»:
Նալբանդյանի խոսքով՝ Նժդեհի արձանի հետ կապված հայաստանյան պաշտոնյաները բազմիցս հայտարարություններ են արել, եւ այդ թեմայով ավելացնելու բան այլեւս չկա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ