Aravot.am-ը երկարատեւ զանգերից հետո Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանից հետաքրքրվեց՚ ինչո՞ւ է հանվել Միխեիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գրքի շնորհանդեսը, որը պետք է կայանար Չարենցի տուն-թանգարանում:
Տիկին Ասատրյանն շատ սեղմ պատասխանեց` պատճառաբանելով բարձր ջերմությունը. «Միջոցառումը հանվել է տեխնիկական պատճառներով, հաշվապահական խնդիր է, հաշվետվությունների հետ է կապված մուտք ու ելք չեմ կարող անել…Էդքան բան»:
Նշենք, որ միջոցառման չեղարկումը սոցցանցերում որակվել է գրաքննություն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ