Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի «սեւ ցուցակի» անձանց մեծ մասի համար պատիվ է այդ ցուցակում լինելը». Նալբանդյան

Հունվար 29,2018 17:25

Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնաբանեց պաշտոնական Բաքվի հայտարարություններն այն մասին, թե Արցախ այցելած հայտնի հասարակական-քաղաքական գործիչները ներողություն են խնդրում Ադրբեջանից եւ խնդրում իրենց հանել «սեւ ցուցակից»:

«Եթե հավատանք Բաքվի պնդումներին, թե այդ անձինք ներողություն են խնդրում, ապա այդ ցուցակը չէր ավելանա ու հասնի մոտ 600-ի»,-նկատեց Էդվարդ Նալբանդյանը: Նա հիշեցրեց հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի պնդումը, որ իր հետ կատարվածից հետո Արցախ այցելողների թիվը կավելանա, ինչը եւ տեղի ունեցավ:

«Ադրբեջանական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում: Այդ ցուցակի անձանց մեծամասնությունը պատիվ է համարում այդ ցուցակում ներառված լինելը: Իսկ պնդումները, թե նրանք խնդրել են իրենց հանել ցուցակից եւ ներողություն հայցել Արցախ այցելելու համար, եւս իրականությանը չեն համապատասխանում»,-հայտարարեց Էդվարդ Նալբանդյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031