Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը գուցե սկսվի մայիսի մեկից». ԱԳ նախարար

Հունվար 29,2018 17:02

Հնարավոր է՝ նոյեմբերին ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Ընդլայնված եւ համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացումը սկսվի մայիսի մեկից կամ հունիսի մեկից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Կարեւոր է, որ ջանքեր գործադրվեն՝ ԵՄ երկրների հետ հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ»,-համոզմունք հայտնեց Նալբանդյանը: Նրա բնորոշմամբ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը լուրջ եւ կարեւոր հանգրվան է Եվրամիության հետ հարաբերություններում:

«Հայաստանը հայտարարել է, որ դրա վավերացման ուղղությամբ քայլեր է ձեռնարկում: Հուսով ենք, որ առանց որեւէ խոչընդոտների՝ այն կվավերացնեն ԵՄ անդամ-երկրները»,-հավելեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031