Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես են կեղծվում քաղաքաշինական փաստաթղթերը Երևանում. Արայիկ Հարությունյան

Հունվար 29,2018 16:49

Օրեր առաջ հրապարակել էի մի փաստաթուղթ, որում նշվում էր, որ Բաղրամյան 1 հասցեի բակում օրինականացված ապօրինի կառույցի տեղում նախկինում էլ` 1996
թվականից ի վեր եղել է քարե ավտոտնակ: Հարևանները պնդում էին, որ դա այդպես չէ: Google Earth-ն էլ նույնպես պնդում է հակառակը:

Ստորև բերված լուսանկարներում երևում է, որ քաղաքապետարանի կողմից օրինականացված ապօրինի կառույցը վերջին 2-3 տարիներին է հայտնվել այդտեղ:
Ու բնականաբար, Երևանի քաղաքապետարանում մեծ անձնակազմ ունեցող Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը, ինչպես նաև Կենտրոնի վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը չէին «նկատել» այդ ապօրինությունը: Նրանք համբերատար «չտեսնելու էին» տվել երկու տարի
շարունակ, մինչև որ շինությունը կավարտեն, հետո անսպասելի հայտնաբերել էին շենքը ու նույնքան «անսպասելի» օրինականացնել` թույլ տալով քաղաքացուն
սեփականաշնորհել այն0:

Հա, մոռացա, ջհանդամ, թե այդ կառույցը չի փակում հետևում գտնվող էլեկտրական ենթակայանի մուտքը: Պայթյունի կամ հրդեհի դեպքում որևէ հրշեջ մեքենա այդտեղ չի հասնի, և ոչ մի պաշտոնյայի այս խնդիրը
չի հուզել:

Այսօր լրացուցիչ տեղեկություններ եմ ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն:

Սա կոռուպցիոն սովորական սխեմա է, որը գործել է տասնամյակներ շարունակ: Այն պետք է հիմնահատակ ավերվի: Վստահ եմ, որ այս բացահայտումից հետո նշված
վարչությունում ամենաբարձր մակարդակով պետք է լինեն պաշտոնանկություններ:
Սա կոռուպցիա է և վերջ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031