Հունվարի 28-ին Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի նորընտիր վարչությունը՝ բաղկացած 9 ընկերներից, գումարեց իր անդրանիկ նիստը և կատարեց հետևյալ դիվանային բաժանումները:
Սեդրակ Աճեմյան-ատենապետ
Արմեն Մկրտչյան-քաղաքական խորհրդի ղեկավար
Վազգեն Մեսրոպյան-փոխատենապետ
Արտավազդ Սարգսյան-ատենադպիր
Հարություն Բալաբանյան-գանձապահ
Դավիթ Խոսրովյան-ներքին դիւանի պատասխանատու
Գագիկ Մելիքյան-խորհրդական
Արսեն Կուպելյան -խորհրդական
Հովհաննես Տերտերյան-խորհրդական
Բացի դիւանային բաժանումներից, ՍԴՀԿ Հայաստանի վարչության որոշմամբ Աշոտ Գրիգորյանը նշանակվել է ՍԴՀԿ Մեծն Մուրադ երիտասարդական ուսանողական միության ատենապետ, իսկ Գեղամ Հարությունյանը՝ արտաքին հարաբերությունների դիվանի պատասխանատու:
ՍԴՀԿ Հայաստանի կազմակերպության մամլո դիվան