ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը գնահատականներ հնչեցրեց նաեւ Թուրքիայի՝ Սիրիայի Աֆրին շրջան ներխուժելու եւ քրդերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մասին: «Մտահոգիչ է այն փաստը, որ տարածաշրջանում նոր լարվածություն է առաջանում, որը բերել է մարդկային զոհերի, վիրավորների: ԻՊ-ի եւ այլ ահաբեկչական կառույցների դեմ պայքարը վերջին շրջանում հույս էր ներշնչում, որ իրավիճակը Սիրիայում գնում էր դեպի կայունացում, բայց այս լարվածությունը խոչընդոտ է խաղաղության հաստատման գործընթացի համար»,-նկատեց Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ սիրիական հակամարտությունը պետք է լուծվի բանակցային տարբերակով: «Հուսով ենք, որ բանակցությունները կհանգեցնեն երկխոսության միջոցով հարցի լուծմանը»,-հայտարարեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ