Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Թաթուլյան. «Որոշել եմ այլևս չզբաղվել դիվանագիտական գործունեությամբ» (Տեսանյութ). tert.am

Հունվար 29,2018 15:38

Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը Tert.am-ին տված հարցազրույցում անդրադառնում է իր՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականը լինելու հայտարարության և ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի պարզաբանումների միջև առկա հակասություններին, ռուսաստանյան քաղաքական, բիզնես և քրեական շրջանակների հետ իրեն վերագրվող առնչություններին:

 – Պարո՛ն Թաթուլյան, երեք շաբաթ առաջ սոչիաբնակ բլոգերներից մեկին տված հարցազրույցում ասացիք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդականն եք, բայց երեք օր անց Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հերքեց Ձեզ՝ հայտարարելով, որ Դուք պարոն Նալբանդյանի արտահաստիքային խորհրդականը եղել եք, այսինքն՝ այժմ չունեք այդ կարգավիճակը: Կարո՞ղ եք հստակեցնել` ե՞րբ և ի՞նչ պայմաններում եք ստացել այդ պաշտոնը և երբ եք ազատվել այդ պաշտոնից:

– Համացանցում իմ անվան հետ կապված ողջ իրավիճակի հետևանքով որոշել եմ այլևս չզբաղվել դիվանագիտական գործունեությամբ: Առաջիկայում սպասվում է նաև դատական գործընթաց այն ամենի առնչությամբ, ինչ գրվել է, արվել է։ Պատժամիջոցների ցուցակների հարցով նույնպես, անպայման, դիմելու եմ դատարան: Այդ պատճառով որոշել եմ դադարեցնել ԱԳՆ-ում իմ գործունեությունը, որպեսզի այդ աղմուկը որևէ կերպ չանդրադառնա Հայաստանի վրա: Բայց, անկախ նրանից` արտաքին գործերի նախարարի խորհրդականն եմ, թե ոչ, միևնույն է, շարունակելու եմ աջակցել մեր պատմական հայրենիքին, աջակցել հայկական համայնքներին Ռուսաստանում, Աբխազիայում և ամենուր:

– Դուք զբաղվում եք բարեգործությամբ, եկեղեցիներ եք կառուցում, Ձեր հովանու ներքո Ադլերում գործում է Սուրբ Սարգիս եկեղեցին, դրան կից գործում է կիրակնօրյա դպրոց, ուր հաճախում են հայ երեխաներ, որտեղ նրանց սովորեցնում են հայերեն գրել և կարդալ: Այսինքն` այլ կերպ ասած, Դուք փորձում եք բոլոր միջոցներով օժանդակել հայկական ինքնությանը: Գուցե դա՞ է Ձեր դեմ իրականացվող մեդիա արշավի պատճառը: 

– Ինձ նայելիս անգամ ակնառու է, որ ես հայկական ինքնություն ունեմ։ Այդ իսկ պատճառով ինձ համար սկզբունքորեն նման հարց գոյություն չունի, որովհետև ի սկզբանե գիտեմ իմ արմատների մասին, և իմ պարտականությունն է օգնել ազգին, որին պատկանում եմ: Եվ եթե հնարավորություն լինի օգնել եկեղեցուն, կօգնեմ և օգնում եմ. եթե հնարավորություն լինի դպրոց կառուցել, կկառուցեմ: Իհարկե, մենք շատ չկամեցողներ ունենք, և առավել ևս գաղտնիք չէ, որ այդ տարածաշրջանում` հարևան Աբխազիայի Հանրապետության հետ միասին, բնակվում է մոտ մեկ միլիոն հայ: Իհարկե, այն, ինչ նշեցիք, միգուցե ինչ-որ մեկին ձեռնտու է, բայց մենք դրան ուշադրություն չենք դարձնում։ Այնպես որ, կշարունակենք անել մեր աշխատանքը, կշարունակենք զարգանալ, օգնել ու անել այն, ինչը մեզ մոտ լավ է ստացվում:

https://www.youtube.com/watch?v=pHJgoz_3uDI

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031