Այս տարվանից գիտության ոլորտում ֆինանսավորման նոր տարբերակ կներդրվի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։
«Մենք ցանկանում ենք ֆինանսավորման նոր տարբերակ առաջարկել, համաձայն որի գիտական հիմնարկները կֆինանսավորվեն ըստ իրենց ստացած գիտական արդյունքների կարևորության և որակական որոշակի չափանիշների առկայության պարագայում։ Մշակվում է համապատասխան բալային համակարգ, որով կգնահատվեն ինստիտուտները»,-ասում է Սամվել Հարությունյանը։
Ըստ Սամվել Հարությունյանի ֆինանսավորման այս տեսակին անցնել նախարարությունը պլանավորում էր դեռևս 2012 թվականին։ «Այս համակարգը ամբողջ աշխարհում է այսպես, անգամ ԱՊՀ երկրներում, իսկ Ռուսաստանում արդեն 3 տարի է այս համակարգն է գործում։ Ժամանակն է, որ մենք նույնպես անցնենք այս համակարգին»։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ