Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Հարությունյանը նախ և առաջ շնորհավորել է ներկաներին Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրման կապակցությամբ՝ այն որակելով առկա համագործակցության խորացմանն ուղղված նշանակալի քայլ և շնորհակալություն հայտնել ԵՄ գործընկերներին համատեղ ծրագրերի իրականացման համար:
Վասիլիս Մարագոսը կարևորել է Հայաստանի հետ արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ-ում դատաիրավական բարեփոխումների իրականացմանն ուղղված օրակարգին, կոռուպցիայի դեմ պայքարին, մարդու իրավունքների պաշտպանությանը և այլ հարցերի:
Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ աջակցության կարևորությունն ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն