Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «Կարծում եմ, որ վերջնական որոշում չկա՝ ո՞վ է լինելու ՀՀ վարչապետն ապրիլից հետո»

Հունվար 29,2018 13:52

«Մինչ այս պահը, կարծում եմ, որ վերջնական որոշում չկա՝ ո՞վ է լինելու ՀՀ վարչապետն ապրիլից հետո»,- «Հայացք» մամուլի ակումբում կայացած ասուլիսում այսօր հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Մինչ այժմ կատարվող բոլոր նշանակումները քաղաքագետը դիտարկում է իբրեւ ակնարկ, թե ի՞նչ է լինելու մեր երկրում ապրիլի 9-ից հետո: Իսկ ինքը կարծում է, որ 2014 թվականից սկսած, մեր երկրում որոշումներ ընդունող մարդիկ որոշել են, թե ո՞ր ուղղությամբ պետք է գնա երկիրը. «Խոսքը գնում է էլիտաների մեջ կոնսենսուս գտնելու մասին, որպեսզի գտնվի այնպիսի մի թեկնածու, որը բոլորին «ձեռք կտա»:

ՀՀԿ-ի կողմից առաջադրվող նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին Վիգեն Հակոբյանն ասում է. «Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջինիս խաղի մեջ մտցրեց շատ բարդ իրավիճակում՝ երկրում տրամադրություններ փոխելու համար: Սակայն, ընդամենը 5 ամիս անց, Արմեն Սարգսյանը հեռացավ: «Ժպտացող մարդն» ուզում էր ինչ-որ բան անել, սակայն չթողեցին: Կարծում եմ, միֆը երկարատեւ է եւ կենսունակ»:

Իր կարծիքով, սահմանադրական փոփոխություններից հետո հայաստանյան քաղաքական դաշտում հայտնվեցին գործիչներ, որոնք ինչ-որ իմաստով համակարգից դուրս գտնվող գործիչների տպավորություն են թողնում: Ասում է`2014 թվականից հետո բավականին լուրջ սելեկցիա է տեղի ունեցել, շատ բաներ «ֆիլտրվել» են»:

Վիգեն Հակոբյանը Արմեն Սարգսյանին, իբրեւ նախագահի թեկնածու, համարում է բավականին հետաքրքիր ֆիգուր. «Նա իր մեջ ունի եւ ներքին քաղաքական, եւ արտաքին քաղաքական բաղադրիչը: Կարծում եմ՝ Արմեն Սարգսյանը ստանձնելու է ոչ ֆորմալ գործառույթներ՝ կապված արտաքին տնտեսական եւ արտաքին քաղաքական ոլորտների հետ: Արմեն Սարգսյանին իշխանության բերելով՝ կարծում եմ՝ ՀՀ նախագահը փորձում է լուծել նաեւ ներքին քաղաքական ոլորտում հակակշռելու խնդիրը»:

Քաղտեխնոլոգն անդրադարձավ նախագահի՝ Ֆրանսիա եւ վարչապետի Դավոս կատարած այցերին: Ասաց. «Երկու այցերն էլ բավական հաջող էին: Թե դա որքանո՞վ կարող է տրանսֆորմացիա արվել քաղաքական որոշումների, մենք դեռ կտեսնենք»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031