Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գիտնականը խոսեց միջին ասորերենով` Նաիրի երկրի մասին պատմող սալիկից

Հունվար 29,2018 13:18

«Մեր կազմակերպությունն այս տարի երեք արշավախմբեր են ֆինանսավորել, ընդ որում այդ արշավախմբերին աջակցել է նաեւ գիտության պետական կոմիտեն: Պեղումներ են կատարվել Օձաբերդում, Մեծամորում եւ Զորաց քարերում: Երեքն էլ հրաշալի նյութ են տվել»,- հունվարի 29-ին «Տեսակետ» ակումբում հայտնեց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ծառայության գիտական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը:

Գիտնականը հավելեց. «Երեքում էլ արտասահմանյան գործընկերներ ունենք, որոնք մասնակցել են պեղումներին, մասնավորապես Օձաբերդում` Ավստրալիայից, Իրանից, Ռուսաստանից, Մեծամորում հայ-լեհական արշավախումբն է աշխատում, բայց դրա հետ միասին նաեւ գերմանացիներ ու ֆրանսիացիներ, հունգարացիներ եւ բուլղարացիներ: Զորաց քարերում առայժմ մենք ենք աշխատում եւ լեհերը»:

Գիտնականը հավելեց, որ Մեծամորում անագե իրեր են գտել, միայն մեկ դամբարանում 1000-ից ավելի հուլունքներ. «Հարակից տարածքներում այնքան քիչ են նման բաները: Անագը հնում ծիսական նշանակություն է ունեցել, բայց նաեւ հարստության նշան է եղել: Անագը շատ թանկ է գնահատվել»: Նա նաեւ մի պայմանագիր վկայակոչեց անագ վաճառող հայի մասին:

Հնագետը բացառիկ փաստեր էլ մեջբերեց. «Շատ հետաքրքիր տվյալներ կան, որ հայտնաբերվել են Հյուսիսային Միջագետքում: Մասնավորապես դեռեւս 1660 թ միջին ասորերենով սալիկներ են հայտնաբերվել, որտեղ նշվում է, թե Նարիրի երկրի բնակիչները զբաղվում էին անագի վերավաճառքով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031