Ջիբլարթարում շարունակվում է շախմատի «Tradewise Chess Festival» շախմատի միջազգային ավանդական փառատոնը, որին մասնակցում է 276 շախմատիստ:
Երեկ երեկոյան վեցերորդ տուրում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւերով հաղթեց հնդիկ Շարդուլ Գագարեին, իսկ Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով ոչ-ոքի արեց Հնդկաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Ռամեշբաբ Պրագնանանդհայի հետ:
Հայկական շախմատի առաջատարը վեց տուրից հետո 4.5 միավորով ընթանում է 18-րդ հորիզոնականում, Մկրտչյանը 3.5-ով՝ 86-րդն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի