aparaj.am. Հունվարի 28-ին ՀՅԴ «Ապառաժի» շրջանի 22-րդ հերթական Շրջանային ժողովն ավարտեց իր աշխատանքները:
Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ՀՅԴ Արցախի շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամներ, պատվիրակներ ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից, հրավիրյալ ընկերներ:
Ժողովը գնահատել եւ ամփոփել է շրջանավարտ ԿԿ-ի երկամյա գործունեությունը, քննարկել նորընտիր ԿԿ-ի անելիքները: Ժողովի ավարտին կայացել է նոր Կենտրոնական կոմիտեի ընտրություն:
Ընկերների քվեարկության արդյունքում՝ ընտրվել է Կենտրոնական կոմիտեի հետեւյալ կազմը՝ Լեռնիկ Հովհաննիսյան,Դավիթ Իշխանյան, Վահրամ Բալայան, Կամո Բարսեղյան, Սևակ Խաչատրյան, Մհեր Պողոսյան, Ժիրայր Շահիջանյան, Վահագն Դադայան, Գագիկ Մարտիրոսյան: