Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնատար անձինք էլ կտուգանվեն, եթե ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարությունը հիմնարկում չփակցնեն

Հունվար 29,2018 15:30

Երեկվա դրությամբ 156 քաղաքացի կողմ էր քվեարկել ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին օրենքին եւ միայն 11 քաղաքացի` դեմ:

Օրենքի նախագիծը դրված է e-draft.am կայքում: Բացի այն, որ ծխելը կարգելվի թանգարաններում, կինոթատրոններում, գրադարաններում, մարզադաշտերի տարածքներում, ռեստորաններում, սրճարաններում, հյուրանոցներում ու մոթելներում, խաղատներում, պատմամշակութային հուշարձանների եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում, տրանսպորտում, քաղաքացիները կտուգանվեն նաեւ տրանսպորտի կանգառներում, սպասասրահներում, ուղեւորների սպասարկման համար նախատեսված տարածքներում, ինչպես նաեւ մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում ծխելու դեպքում:

Օրինախախտներն առաջին անգամ կտուգանվեն 250 հազար դրամով, 3 ամսվա մեջ
նույն արարքը կատարելու դեպքում՝ 500 հազար դրամով։

Ի դեպ, 100 հազար դրամով էլ կտուգանվեն նաեւ պաշտոնյաները, որոնք չեն ապահովի իրենց հիմնարկի տարածքում ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարությունը եւ փակ տարածքներում ծխելու կանոնները:

Այս օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի նոյեմբերի 1-ից:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

27.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031