Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի կիրակի Ռուսաստանում. ձերբակալվել է 350 մարդ

Հունվար 29,2018 11:26

Ռուսաստանում հունվարի 28-ին տեղի ունեցած «Ընտրողների գործադուլ» ակցիայի ընթացքում ձերբակալվել է 350 մարդ: Այս մասին գրում է meduza.io-ն՝ վկայակոչելով «ՕԴՖ-Ինֆո» իրավապաշտպան կազմակերպությունը:

Հատկապես մեծ թվով ձերբակալվածներ կան Ուֆայում՝ 66 մարդ, 65 մարդ ձերբակալվել է Վոլգոգրադում, 51 մարդ՝ Չեբոքսարում, 16-ը՝ Մոսկվայում, 19-ը՝ Սանկտ-Պետերբուրգում: Գրեթե բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել:

Ուշագրավ է, որ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում զանգվածային ձերբակալություններ չեն եղել, չնայած որ ակցիան համաձայնեցված չէր քաղաքային իշխանությունների հետ:

Ակցիան կազմակերպվել էր ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեկսեյ Նավալնիի կողմից, որին ավելի վաղ ԿԸՀ-ն հրաժարվել էր գրանցել որպես նախագահի թեկնածու:

Ինքը՝ Նավալնին, նույնպես բերման է ենթարկվել Մոսկվայում՝ փողոց դուրս գալուց գրեթե անմիջապես հետո, ավելի ուշ՝ նրան ազատ են արձակել առանց արձանագրություն կազմելու:

Իր հերթին նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը միայնակ պիկետ է անցկացրել Գրոզնիում՝ պահանջելով ազատ արձակել «Մեմորիալ»-ի չեչենական ստորաբաժանման ղեկավար Օյուբ Տիտիևին: Պիկետը տեղի է ունեցել խոսքի ազատության համար զոհված լրագրողների հուշարձանի մոտ: Տիտիևը ձերբակալվել է Չեչնիայում՝ թմրանյութ պահելու կասկածանքով: Դատարանի որոշմամբ նա կալանավորվել է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031