Գերմանիայի Մյունխեն քաղաքում հունվարի 24-27-ը Հայաստանի հրաձգության հավաքականը 8 մարզիկով մասնակցում էր միջազգային մրցաշարի: Մրցաշարը 2 մեկնարկով էր`մարզիկները կրկնել են վարժությունները: Հայաստանը ներկայացնող 8 մրզիկից 4-ը պատանի են, և մասնակցության հիմնական նպատակը Եվրոպայի առաջնության նախապատրաստությունն է, որտեղ էլ կխաղարկվեն Պատանեկան օլիմպիան խաղերի ուղեգրեր:
Հրաձգության միջազգային ֆեդերացիայի մրցումների կանոնակարգում կատավել է փոփոխություն՝ 2018թ.-ից կանայք կատարում են նույն քանակի կրակոցներ, որքան որ տղամարդիկ:
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժության երիտասարդ աղջիկների պայքարին մասնակցել է 89 մարզուհի: 1-ին մեկնարկին Ալլա Պողոսյանը 622,6 միավորով գրավել է 26-րդ տեղը: 2-րդ մեկնարկին նա բարելավվել է արդյունքը. 624,3 միավորով գրավել է 12-րդ տեղը: 15-ամյա Ալլա Պողոսյանի խոցած միավորը համապատասխանում է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի պատվավար կոչմանը:
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժության երիտասարդ տղաների պայքարին մասնակցել է 76 մարզիկ: 1-ին մեկնարկին Հայկ Բաբայանը և Նարեկ Ադամյանը խոցել են հավասար միավորներ՝ 615,9 միավոր և զբաղեցրել 38-րդ ու 39-րդ տեղերը: 2-րդ մեկնարկին մեր մարզիկները բարելավվել են արդյունքները. Նարեկ Ադամյանը 622,4 միավորով գրավել է 14-րդ տեղը, Հայկ Բաբայանը 618,9 միավորով` 28-րդ տեղը:
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց վարժության երիտասարդ տղաների պայքարին մասնակցել է 71 մարզիկ: 1-ին մեկնարկին Բենիկ Խլղաթյանը, խոցելով 566 միավոր, գրավել է 25-րդ տեղը: 2-րդ մեկնարկին նա 564 միավորով գրավել է 27-րդ տեղը:
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժության կանանց պայքարին մասնակցել է 93 մարզուհի: 1-ին մեկնարկին Իրիրնա Լաուերը(Աղաջանյան) 615,7 միավորով գրավել է 79-րդ տեղը, Մարիամ Միքայելյանը 614,6 միավորով` 82-րդ տեղը: 2-րդ մեկնարկին Իրինա Լաուերը 621,2 միավորով գրավել է 57-րդ տեղը, Մարիամ Միքայելյանը 619,5 միավորով` 68-րդ տեղը:
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց վարժության տղամարդկանց պայքարին մասնակցել է 94 մարզիկ: 1-ին մեկնարկին Հրաչիկ Բաբայանը 624,1 միավորով գրավել է 40-րդ տեղը, Քրիստիան Լաուերը 616,2 միավորով` 80-րդ տեղը: 2-րդ մեկնարկին Հրաչիկ Բաբայանը 620,5 միավորով գրավել է 65-րդ տեղը, Քրիստիան Լաուերը 609,0 միավորով` 90-րդ տեղը:
Հայաստանի հրաձգության հավաքականը Մյունխենյան միջազգային մրցաշարին մասնակցում էր գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի, երկրոդ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ:
Մրցաշարն ավանդական է և համարվում է տարվա ուժեղագույն մրցաշարերից մեկը, որը մասնակիցների թվով չի զիջում Եվրոպայի առաջնությանը:
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա