«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողները գեներալ Մանվել Գրիգորյանից խնդրեցին մեկնաբանել տեղեկությունները, թե այս տարում ձեւավորվելիք նոր կառավարության կազմում գեներալներն իրենց նախընտրած պաշտպանության նախարարի թեկնածուն ունեն: «Ըտենց բաներ…թեկնածուներ ունեն, չունեն՝ ամոթ է…Ով էլ լինի այդ թեկնածուն՝ պետք է ծառայի: Այսօր չկա մեկը, որը պետք եղած դեպքում կհրաժարվեր երկրին եւ ժողովրդին ծառայելուց»,-հարցից դժգոհ՝ ասաց Մանվել Գրիգորյանը:
Նկատառմանն ի պատասխան, որ այդ պաշտոնում գեներալները նախընտրում են տեսնել ԱԻ ներկայիս նախարար Դավիթ Տոնոյանին, գեներալը նշեց. «Լավ էլի, նա այսօր պակաս գործ չի անում: Պրիչո՞մ Դավիթ Տոնոյան…Նրա աշխատանքն այսօր ոչ մեկի աշխատանքից պակաս չէ, նա նվիրված, գիտակից ճանապարհ անցած տղա է, թողեք՝ իր աշխատանքն անի»:
Գրիգորյանը վստահեցրեց՝ իր համար տարբերություն չկա, թե ով է պաշտպանության նախարար լինելու. «Գուցե փիլիսոփա-դիվանագետ լինի»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ