Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ուրախանանք, որ Սերժ Սարգսյանը համաձայնվի վարչապետ լինել». Սուրիկ Խաչատրյան

Հունվար 28,2018 14:03

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողների հետ զրույցում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անդրադարձավ տեղեկություններին, որ ապրիլին գուցե Սերժ Սարգսյանը զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը: «Պետք է ուրախանանք, որ Սերժ Սարգսյանը համաձայնվի վարչապետ լինել»,-ասաց նա: Խոսելով ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի մասին՝ նա համոզմունք հայտնեց. «Հրաշալի թեկնածու է»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե նախկին մարզպետը չի՞ պատրաստվում վերադառնալ քաղաքական դաշտ: «Ես ո՞ւր եմ գնացել, որ վերադառնամ: Հիմա էլ եմ ակտիվ, դաշտում եմ»,-զարմացավ Խաչատրյանը: Մյուս հարցին ի պատասխան, թե պահպանո՞ւմ է իր ազդեցությունը Սյունիքում, Սուրիկ Խաչատրյանը նշեց. «Ես չեմ էլ փորձում ազդեցություն ունենալ: Եթե կա գործող մարզպետ ու քաղաքապետ, ես ինչո՞ւ պետք է ազդեցություն ունենամ: Իրենք իրեն գործն են անում: Ես նորմալ հարաբերություններ ունեմ Գորիսի քաղաքապետի հետ»:

Նախկին մարզպետը նաեւ հայտնեց՝ ներկայում այլ գործերով է զբաղված, որոնք, իր բնորոշմամբ, Սյունիքին եւ երկրին մեծ նպաստ են բերելու:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031