Թուրքական զինուժի հարվածների հետեւանքով սիրիական Աֆրին նահանգում զոհվել են 86 խաղաղ բնակիչներ: Այս մասին, Firat լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Աֆրինի առողջապահության դեպարտամենտի պետ Անջելա Ռիշոն: Նա նշել է, որ զոհվածների եւ վիրավորների մեծ մասը կանայք եւ երեխաներ են: Այժմ վիրավորների թիվը 198 է:
Ռիշոյի խոսքով՝ Աֆրինի բուժհաստատությունները ռազմական գործողությունների պատճառով դեղամիջոցների պակաս ունեն: Նա Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը եւ այլ հումանիտար կառույցներին կոչ է արել օգնել տուժածներին:
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդերի դեմ ուղղված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը սկսեց հունվարի 20-ին: Արդեն հաղորդվում է մոտ հինգ հարյուր քուրդ զինվորների զոհվելու մասին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ