Սիրիայի Իդլիբ նահանգում ռուսական օդուժի հարվածների արդյունքում ոչնչացվել են ահաբեկիչների չորս առանցքային առաջնորդներ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին «Ջաբհաթ ան-Նուսրա») խմբավորման ղեկավարներ Աբու Մուսաբ Սուրին, Աբու Մուհամմադ ազ-Զայմին, Աբու Բասիր Դար Ազան եւ Աբու Ուբայդան:
Ինչպես հաղորդում է Telegram-ը, նրանք համակարգում էին ահաբեկիչների գործողությունները Աբու ադ-Դուհուր քաղաքում, որտեղ վերջիններս արդեն մի քանի շաբաթ է՝ դիմադրում են սիրիական կառավարական բանակին. քաղաքի մերձակայքում դեռ կատաղի մարտեր են ընթանում:
Օրերս Իդլիբում սիրիական բանակին հաջողվել էր «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի ահաբեկիչներից գրոհով վերցնել օդային ռազմակայաններից մեկը: Խմբավորման ներկայացուցիչները հայտարարել էին՝ կառավարական ուժերին դա հաջողվել էր այն պատճառով, որ ահաբեկիչների մի մասը լքել էր ռազմակայանը՝ Աֆրինում թուրքական զինուժին օգնության հասնելու համար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ