Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահ. «ԶՈՒ արդիականացման 7-ամյա ծրագիրը կյանքի է կոչվելու ժամանակացույցին համապատասխան»

Հունվար 28,2018 10:45

«Մեր բանակը նաեւ տարածաշրջանային կայունության կարեւոր բաղադրիչ է: Ծանր փորձություններ տեսած ազգի համար սեփական բանակի գոյությունն ունի առանձնահատուկ ընկալում»,-հայտարարեց Հայոց բանակի 26-ամյակի առթիվ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ՀՀ նախագան Սերժ Սարգսյանը: «Մեր բանակը համաժողովրդական է եւ ստեղծման օրից վայելում է ժողովրդի վստահությունը: Ապագայում եւս ՀՀ-ն եւ իր ժողովուրդը փայփայելու են իր բանակը»,-համոզմունք հայտնեց նա:

Նախագահի խոսքով՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պարտադրանքով եւ Արցախյան ազատամարտի բերումով՝ պետականության շենքը սկսվել է կառուցվել հենց ինքնապաշտպանությունից. «Բանակը դարձավ նորանկախ հայկական պետականության առանցքը: Մեր ազատամարտիկներ, իսկ հետագայում՝ զինվորներն ու սպաները, անցան փառահեղ մարտական ճանապարհ»:

Սերժ Սարգսյանը փաստեց՝ այսօր որակապես այլ բանակ ունենք՝  զինված ամենաարդիական զինատեսակներով եւ հագեցած ժամանակակից սարքավորումներով. «Շարունակելու ենք հետեւողականորեն բարձրացնել բանակի մարտունակությունը: Զինված ուժերի արդիականացման յոթամյա ծրագիրը կյանքի է կոչվելու ժամանակացույցին համապատասխան: Ես անձամբ ջանք չեմ խնայելու, որ մեր բանակը դառնա ավելի ուժեղ եւ արդիական»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031