Հայոց բանակի 26-ամյակի օրն այսօր ՀՀ պաշտոնյաները «Եռաբլուր» այցելեցին «Սպրինտեր»-ներով: Պաշտոնյաներին, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին, Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին պանթեոն էին բերել միկրոավտոբուսներով: «Արարողակարգին հարցրեք»,-այսպես պատասխանեց Կարեն Կարապետյանը, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու են միկրոավտոբուսներով ժամանել:
Հեռանալիս էլ վարչապետը չխոսեց լրագրողների հետ: Միայն ասաց. «Կարո՞ղ եմ ես ձեր հետ առանձին հանդիպել ու հարցերին պատասխանել: Յուրաքանչյուր այսպիսի օր չի կարելի նման բաների համար օգտագործել: Ձեր տոնը շնորհավոր»:
Ապա պաշտոնյաները, այդ թվում՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, տեղավորվեցին միկրոավտոբուսներում՝ լրագրողների հարցերը թողնելով անպատասխան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ