Շախմատի «Tradewise Chess Festival» շախմատային ավանդական փառատոնում, որ անցկացվում է Ջիբրալթարում, խաղացվել է հինգ տուր: Հայաստանի երկու ներկայացուցիչներից Լեւոն Արոնյանը 3,5 միավորով զբաղեցնում է 35-րդ հորիզոնականը, իսկ Լիլիթ Մկրտչյանը 3 միավորով 81-րդ տեղում է:
Այստեղ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես է գալիս Վարուժան Հակոբյանը: Նա իր անվան դիմաց նույնպես գրանցել է 3,5 միավոր եւ ընթանում է 44-րդ հորիզոնականում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ