Հունվարի 27-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մեծարենցի փողոցի տներից մեկի 1-ին հարկում գտնվող շոգեբաղնիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:17-ին, մարվել՝ 18:56-ին:
Այրվել են տան 1-ին հարկում գտնվող շոգեբաղնիքը՝ ամբողջությամբ (5 քմ) և կից 2 սենյակների կախովի առաստաղը (40 քմ):
ՀՀ ԱԻՆ