Ադրբեջանը՝ փոքր, բայց կարևոր երկիր Հարավային Կովկասում, արժանի է ԱՄՆ քաղաքականություն մշակողների ուշադրությանը, գրում է The National Interest-ը:
Ըստ կայքի, Ադրբեջանը ահաբեկչության դեմ պատերազմում մեծ ներդրում է կատարում: Այն ավելացրել է իր զորքերի ներկայությունը Աֆղանստանում՝ դարձնելով այն 120: Թեև սա շատ չի հնչում, բայց այն գերազանցում է քսաներկու այլ երկրների, ներառյալ ՆԱՏՕ անդամ Իսպանիային, Նիդեռլանդներին և Նորվեգիային:
Ադրբեջանը դիվանագիտական ճակատում էլ է օգտակար: Շուտով այնտեղ տեղի կունենա Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ռազմական ղեկավարների երրորդ բարձր մակարդակի հանդիպումը:
Ադրբեջանը նաև ապացուցել է, որ Միացյալ Նահանգների համար վստահելի գործընկեր է մեկ այլ աշխարհաքաղաքական հարցում՝ Իսրայելի: Չնայած, որ Ադրբեջանում մեծամասնություն են կազմում մահմեդականները, այն աշխարհիկ հասարակություն է և ունի շատ սերտ հարաբերություններ Իսրայելի հետ: Ադրբեջանը նաև Իրանին տրամադրում է իր նավթի 40 տոկոսը:
Ամերիկան նույնպես ունի տնտեսական և էներգետիկ ուժեղ կապեր Ադրբեջանի հետ: Լինելով Կասպից ծովում ամենամեծ նավահանգիստը՝ Բաքուն փոխադրման հանգույց է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև:
Սակայն ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերությունների համար խոչընդոտներ կան: Մարդու իրավունքները ոտնահարումը մշտական խնդիր է եղել: Վերջին տարիներին մամուլի ազատության վերաբերյալ մտահոգություններ են առաջացել հայտնի լրագրողների ձերբակալությունների պատճառով:
Պարբերականը նշում է, որ Ադրբեջանի աշխարհում միակ երկիրն է, որը սահմանակցում է և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին: Գլոբալ առումով, Ադրբեջանը փորձում է հավասարակշռություն պահպանել Արևմուտքի և Ռուսաստանի հետ հարաբերություններում: Տարածաշրջանային առումով, Ադրբեջանը ձգտում է պահպանել Ռուսաստանի և Իրանի միջև հավասարակշռությունը՝ ձգտելով հնարավորինս պահպանել իր ինքնավարությունը կամ անկախությունը:
Տնտեսապես, և հատկապես էներգետիկ ոլորտում, Ադրբեջանը շարունակելու է մնալ կարևոր տարածաշրջանային խաղացող: ԱՄՆ-ն կարիք ունի Ադրբեջանի նման գործընկերոջ: Եվ եթե ճիշտ քաղաքականություն վարվի, ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները կարող են հավասարապես և ավելի լավ ծառայել երկու կողմերին էլ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ