Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Լավ էր մենք գերի ընկնեինք, քան մեր զենքերը». Սուրեն Սարգսյանի հարցազրույցը հրամանատար Բաբկեն Մարգարյանի հետ (Տեսանյութ)

Հունվար 27,2018 18:46

Արցախյան ազատամարտի մասնակիցներից շատերն այսօր՝ տարիների հեռվից, հումորով, համեստորեն, հաճախ նույնիսկ՝ ներքին ամոթխածությամբ են հիշում ու պատմում իրենց գլխին եկածները, իրենց կատարած սխրանքները, որոնց կարևորությունն ու կենսական նշանակությունը գուցե տարիներ անց պատմությունն այլ բարձունքներում կամփոփի ու կմատուցի սերունդներին: Իսկ այսօր, ողջ մնացած տղերքից շատերը, մոռանալով իրենց անձնական վաստակի մասին, առաջին իսկ հնարավորության դեպքում, ուզում են խոսել ընկերների հերոսություններից, բանակի կազմավորման հիմքում կանգնած՝ անմահացած ազատամարտիկների անհավանական գործողություններից:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մերոնք»-ն, այսուհետ, Հայաստանի ու Արցախի ողջ տարածքով մեկ, կփորձի ներկայացնել արցախյան ազատամարտի նվիրյալներին ու նրանց կատարած անգնահատելի գործերը: Բանակի տոնի նախօրեին, մենք եղանք Նոր Հաճնում: Տեղի Եռաբլուրում զրուցեցինք հրամանատար Բաբկեն Մարգարյանի հետ: Նոր Հաճնը, պատերազմի տարիներին, ուրույն ռազմաբազա է դարձել՝ կուտակելով թե՛ զենք-զինամթերք, թե՛ վառելիքի և այլ անհրաժեշտ մթերքների պաշար, և ամբողջի մեջ, հրամանատարի խոսքով, մեծ լումա են ունեցել տարածքի գրեթե բոլոր բնակիչները: Նոր Հաճնցիների ջոկատը, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ համաձայնեցնելով, կանգնած է  եղել Բերդաձորի դժվարին  պաշտպանության ակունքներում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031