Թրամփի վարչակազմը ուրբաթ Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է հայտարարել, որոնք կապված են Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի Արևելքում շարունակվող բռնությունների հետ:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ այդ պատժամիջոցները կտարածվեն 21 անհատների և 9 ընկերության վրա, որոնց շարքում են ռուս պաշտոնյաներ և ընկերություններ, որոնք կապված են վիճահարույց Ղրիմի թերակղզում իրականացվող նախագծերի հետ: