Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքացին առաջիկայում մեկ ընդունարանում կսպասարկվի». Արտեմ Ասատրյան

Հունվար 27,2018 14:40

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումից հետո առաջիկայում քաղաքացին մեկ ընդունարանում է սպասարկվելու: Այս մասին այսօր նշյալ համակարգի ներդրմանը նվիրված համաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Որեւէ հարցով գալով ընդունարան՝ քաղաքացու դիմումը պետք է ընդունվի բացառապես ընդունարանում, և սոցիալական աշխատողները իրենց գործառույթը կիրականացնեն: Այսինքն՝ հստակ տարանջատվում է սոցիալական աշխատանքը վարչարարությունից: Այս կերպ առաջին հերթին կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը»,-վստահեցրեց Արտեմ Ասատրյանը:

Նա հայտնեց, որ առաջիկա երկու տարում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգը կգործի լիարժեք: «Արդեն իսկ 22 կենտրոններում կան ձևավորված միասնական ընդունարաններ, իսկ հետագայում թիվը կդառնա 50-55»,-տեղեկացրեց նախարարը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031