Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր ասել Մխիթարյանը Մոուրինիոին, որից հետո այլեւս պետք չեկավ «Մանչեսթեր Յունայթեդին»

Հունվար 27,2018 13:33

Պարզից էլ պարզ է, որ Հենրիխ Մխիթարյանը ՄՅՈՒ-ում գտնվելու վերջին ամիսներին խաղային ժամանակ չէր ստանում ոչ թե նրա համար, որ անսպասելիորեն սկսեց չհամապատասխանել «կարմիր սատանաների» խաղաոճին, այլ Ժոզե Մոուրինիոյի հետ անձնական հարաբերությունների վատացման պատճառով:

Մոուրինիոն հայ ֆուտբոլիստին ստիպում էր ավելի շատ ժամանակ անցկացնել պաշտպանությունում, ինչը ամբողջ ֆուտբոլային Եվրոպան է ասում, Մխիթարյանինը չէ:

Հասկանալի է, որ Հենոն այդ դիրքում իրեն հարմարավետ չէր զգում եւ չէր կարող իրեն լավագույն ձեւով դրսեւորել: Իսկ մարզիչը իր որոշումը չէր փոխում: Այդպես երկար շարունակվել չէր կարող:

Վերջերս անձնական զրույցներից մեկի ժամանակ Հենրիխ Մխիթարյանի մտերիմ մարդկանցից մեկը ասաց հետեւյալը. «Մոուրինիոն շարունակում էր Հենոյին ստիպել խաղալ պաշտպանությունում եւ պահանջում լավ խաղալ, ինչին մի օր նա պատասխանել է. «Եթե ուզում, որ ես պաշտպանությունում խաղամ, ինքդ սովորեցրու»: Դրանից հետո Մոուրինիոն որոշել է պատժել «հանդուգն» ֆուտբոլիստին:

Նման բան իսկապե՞ս եղել է: Դժվար է ասել, բայց ճշմարտանման է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031