Լրահոս
Օրվա լրահոսը

«Սումգայիթի ջարդերի ժամանակ հայերի սպանություններին դեռահասներ են մասնակցել». Մարինա Գրիգորյան (Տեսանյութ)

Հունվար 27,2018 13:25

«Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակում այժմ պատրաստվում է Ադրբեջանական ԽՍՀՄ-ում 1988թ. փետրվարի  27-29-ը Սումգայիթի հայերի ջարդերին նվիրված հերթական փաստագրական ֆիլմը, որը կրում է «Սումգայիթի երեխաները» պայմանական խորագիրը:

Այս մասին այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում «Ազգայնամոլության և այլատյացության դեմքը՝ 30 տարի առաջ և այժմ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Սովորական ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը:

«Դատական գործերի ժամանակ հնչել են վկայություններ, որ  ադրբեջանցի ջարդարարների շարքերում եղել են դեռահասներ եւ երեխաներ: Փաստերը վկայում են, որ հենց դեռահասների վրա է եղել ջարդարարության հիմնական դերը: Գուցե պատճառն այն է, որ դեռահասները կխուսափեին պատասխանատվությունից, բայց մենք կարծում ենք, որ այդ կերպ մատաղ սերնդի շրջանում հայատյացություն են «դաստիարակել»,-համոզմունք հայտնեց Մարինա Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ վկայություններ կան, որ դեռահասները եւ երեխաները մասնակցել են հայերի սպանություններին:

Մարինա Գրիգորյանը նաեւ նշեց՝ կան բոլոր փաստական տվյալներն առ այն, որ Սումգայիթում հայերի ջարդերը կազմակերպվել են պետական մակարդակով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031