Պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը բազմահարկ բնակելի շենքում կրակի մասին տեղեկատվություն է տարածել, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Համաձայն Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, պայթյունը, որը հանգեցրել է կրակի, տեղի է ունեցել շենքի նկուղում (շենքի առաջին երեք հարկերը բնակելի չեն): Ինչի արդյունքում, շենքի առաջին հարկում տեղակայված գրենական պիտույքների խանութի կառուցվածքային տարրերը քանդվել են: Շենքի պատուհանները, ինչպես նաև մոտակա շենքերի պատուհանները, մասամբ ջարդվել են:
Պայթյունի հետևանքով գրենական պիտույքները ցրվել էին շուրջ 100-150 մետր տարածքում և մասամբ վառվել: Շենքը պաշտպանված է եղել կրակից: Հրշեջները մարել են հրդեհը:
Խանութի վաճառող տարբեր այրվածքներ է ստացել: Պայթյունը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: