«Բոլոր պատկան մարմիններն այս ընթացքում իրականացրել են անհրաժեշտ քայլերը: Կան համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կանդրադառնան խնդրահարույց հարցերին»-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչ է անում Աշխատանքի եւ սոցիալական ապահովության հարցերի նախարարությունը՝ թանկացումների հետեւանքներն անապահով քաղաքացիների համար մեղմելու նպատակով, ասաց նախարար Արտեմ Ասատրյանը:
Թե մասնավորապես ինչ աշխատանքներ է կատարում գերատեսչությունը, Արտեմ Ասատրյանի խոսքով. «Սոցիալական աշխատողներն իրականացնում են իրենց գործառույթները, կարիքի գնահատում անում: Այն անհրաժեշտ աշխատանքները, որոնք մեր գործառույթների շրջանակում են, իրականացվում են: Անհրաժեշտ ծրագրերը ուղղորդվել են բացառապես կարիքավոր ընտանիքներին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ