«Լսումների արդյունքներն այժմ ամփոփվում են: Քայլ առ քայլ ամփոփելով՝ եթե մասնագետները գտնեն, որ կարելի է համապատասխան առաջարկները դարձնել օրենսդրական նախաձեռնություններ…արդեն երկու նախաձեռնություն ներկայացված է»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Հարկային օրենսգրքում փոփոխությունների հետեւանքով առաջացած թանկացումների վերաբերյալ օրերս ԱԺ-ում կազմակերպված լսումներին, ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նա կարծում է, որ լսումներն արդյունավետ էին. «Կարծում եմ՝ նոր առաջարկություններ էլ կլինեն»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ