Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պետք է օգնել այն քաղաքացուն, որն իսկապես կարիքավոր է». ԱԺ նախագահ

Հունվար 27,2018 12:11

«Մեր երկիրը հստակ քայլեր է անում սոցիալական պետության կերտման ուղղությամբ: Սոցիալական ռազմավարության կենտրոնում մարդն է, յուրաքանչյուր բարեփոխման թիրախն էլ քաղաքացին է: Սա նշանակում է, որ կատարվող քայլերը պետք է լինեն կշռադատված, հատկապես, երբ խոսքը վերաբերում է զգայուն՝ սոցիալական ոլորտին»,-«Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում. ձեռքբերումներ և խնդիրներ» խորագրով համաժողովում այսօր հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Նրա խոսքով՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի նպատակն է՝ բացահայտել ընտանիքների կարիքներն ու խնդիրները՝ ներդնելով համարժեք սոցիալական ծանրություններ. «Պետք է օգնել այն քաղաքացուն, որն իսկապես կարիքավոր է: Այդ համակարգի ներդրման արդյունքը լինելու է սոցիալական արդարությունը: Այն ավելի կբարձրացնի սոցիալական պաշտպանվածության մակարդակը»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ իր հերթին նշեց՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը քաղաքացու կյանքի որակը բարձրացնելուն է ուղղված. «Ծառայությունների կենտրոնում սոցիալական աշխատողն է: Այն ծառայությունները, որոնք ենթադրում են քաղաքացու եւ ընտանիքի հետ աշխատանք, պետք է գործեն համակարգված»:

Նախարարը տեղեկացրեց, որ առաջիկայում կամբողջացնի էլեկտրոնային սոցիալական ծառայությունների տեղեկատվական համակարգը. «Ցանկացած պահի նույն տեղեկատվությունը հասանելի կլինի տաբեր մարմինների համար: Սա կարեւոր է, որ սոցիալական պաշտպանության ծրագրերի հասցեականությունը բարելավվի»:

Հիշեցնենք, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների ծրագիրը մեկնարկել է 2012 թվականից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031